• English
  • Հայերեն
Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Սերոբ Բեջանյանի հավատարմագրերի հանձնումը Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբին

27 հունիսի, 2023

Հունիսի 27-ին Սինգապուրում ՀՀ դեսպան Սերոբ Բեջանյանը (նստավայրը՝ Ջակարտա) հավատարմագրերը հանձնեց Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբին։

Սինգապուրի նախագահը շնորհավորեց դեսպան Բեջանյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով վերջինիս բեղմնավոր աշխատանք Սինգապուրում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ Սերոբ Բեջանյանը վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ երկկողմ օրակարգն ընդլայնելու համար:

Հանդիպման ընթացքում դեսպան Բեջանյանը հանգամանորեն ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները՝ շեշտելով 2020թ. ի վեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և Լեռնային Ղարաբաղի ժողովորդի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ քայլերը։ Առանձին ուշադրություն հրավիրվեց Լեռնային Ղարաբաղը մնացյալ աշխարհին կապող Լաչինի միջանցքի՝ ավելի, քան 6 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման և ԼՂ 120.000 ժողովրդի շրջափակված լինելու հանգամանքների վրա։ Ընդգծվեց ԼՂ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից վարվող բացահայտ էթնիկ զտման քաղաքականության զսպման համար միջազգային հանրության գործուն քայլերի կարևորությունը։

Դեսպան Բեջանյանը ներկայացրեց տարածաշրջանում կայունության և հարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականն ու այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը։

 

* Բոլոր լուսանկարները տրամադրվել են Սինգապուրի կապի և տեղեկատվության նախարարության կողմից

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

JL. Karang Asem Utara Block C4,
no. 40, Kuningan Timur,
Jakarta Selatan, 12950

Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: