• English
  • Հայերեն
Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Ինդոնեզիայի դեսպանին

17 հոկ, 2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Ինդոնեզիայի դեսպանին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Ինդոնեզիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արիֆ Բասալամահին (նստավայրը՝ Կիև)։ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Հայաստանի և Ինդոնեզիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով առաջիկայում Հայաստան-Ինդոնեզիա միջպետական հարաբերություններն էլ ավելի կզարգանան և կամրապնդվեն:

Մնացական Սաֆարյանն Ինդոնեզիայի դեսպանին է տեղեկացրել  տարածաշրջանային վերջին զարգացումների և Հարավային Կովկասում հարատև ու կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերի, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

Դեսպան Բասալամահը շնորհակալություն է հայտնել վերջին տարիներին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանի հետ առևտրատնտեսական, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը խորացնելու Ինդոնեզիայի պատրաստակամությունը։

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին Ինդոնեզիայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճը և ընդգծել մարդկանց միջև շփումների կարևորությունը։

Նույն օրը Երևանում տեղի է ունեցել Ինդոնեզիայի Անկախության օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն, որին պատվո հյուրի կարգավիճակում ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

JL. Karang Asem Utara Block C4,
no. 40, Kuningan Timur,
Jakarta Selatan, 12950

Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: